|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել է իրանցի առաջնորդներին, որ Թեհրանի ցանկացած հարձակում, որի հետևանքով կզոհվի թեկուզ մեկ ամերիկացի զինծառայող, կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից հակահարվածի: Այդ մասին, ըստ Интерфакс-ի, հայտնում է The Washington Post-ը`անանուն պաշտոնյաների հղումով:
Ըստ պարբերականի աղբյուրների` այդ զգուշացումը փոխանցվել է Պոմպեոյի` Բաղդադ այցի ժամանակ, երբ ի հայտ են եկել հետախուզական տվյալներ, որոնք խոսում էին այն մասին, որ Իրանի աշխարհազորայինները կարող են հարձակումներ գործեր ամերիկյան ուժերի վրա, որոնք գործում են Իրաքում: