|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հակամարտող կողմերի համերաշխության հաստատման ռուսական կենտրոնը հայտնում է Իդլիբի շրջանում ամբողջությամբ կրակի դադարեցման համաձայնության մասին: Կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Վիկտոր Կուպշիչինի խոսքերով` համաձայնությունը ձեռք է բերվել ռուսական կողմի նախաձեռնությամբ` թուրքական կողմի միջնորդությամբ. հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Ըստ ռուս զինվորականների` հունիսի 12-ին` համաձայնությունը ձեռք բերվելուց հետո, գրոհայինների կողմից զգալիորեն նվազել է կրակոցների քանակը: Այսպես` Համերաշխության հաստատման կենտրոնն արձանագրել է ընդամենը 2 կրակոց Համայի շրջանում: Ըստ ձեռք բերված համաձայնության` կառավարական ուժերը պատասխան գործողության չեն դիմել:
Իդլիբը շարունակում է մնալ վերջին սիրիական նահանգը, որը դեռևս կառավարվում է ահաբեկիչների և անօրինական զինված խմբավորումների կողմից: Ռուսական ԳՇ տվյալներով` «Ջեբհաթ ան Նուսրա»-ի գրոհայինները վերահսկում են Իդլիբի շրջանի մեծ մասը: