|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագիրը պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտոնական Resmi Gazete կայքը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունիսի 11-ից: Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը կնքվել էր 2018 թ. մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում:
Նշենք, որ այս օրերին Ադրբեջանում հանդիպում են երեք երկրների ՊՆ ղեկավարները` Հուլուսի Աքարը, Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը: