|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
BBC-ի ռուսական ծառայությունը Ղազախստանը շփոթել է Ադրբեջանի հետ:
Ծառայությունը Ղազախստանում կիրակի անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների մասին նյութը վերնագրել «Ադրբեջանում կրկին հաղթում է Տոկաևը. փողոցներում անկարգություններ են, բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ»: Վրիպակը վերացվել է, սակայն նյութի սքրինշոթերը տարածվել են համացանցում:
Ուշագրավ է, որ այն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Արդյո՞ք պատահական է այս ամենը:
Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած ընտրությունների արդյունքում հաղթել է Նուրսուլթան Նազարբաևին փոխարինած Քասըմ Ժոմարտ Տոկաևը: