|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քուվեյթ մեկնելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:
Ըստ Hurriyet-ի՝ ընդդիմադիր կուսակցություններին Չանաքքալե չհրավիրելու վերաբերյալ հարցին Էրդողանն արձագանքել է. «Ճիշտ ասած՝ տեղյակ չեմ՝ հրավիրվե՞լ են, թե՞ ոչ, բայց այսքանն ասեմ, որ ես 12 տարի այս երկրում վարչապետ եմ եղել և ոչ մի անգամ ո’չ Քըլըչթարօղլուին, ո'չ Բայքալին, ո’չ էլ հարգելի Բահչելիին Չանաքքալեում չեմ տեսել»:
Այնուհետև, Չանաքքալեի ճակատամարտի ամսաթվի հարցում ինքն իրեն հակասելով, գուցե նաև գիտակցաբար, Էրդողանն ասել է. «Ամեն տարի մարտի 18-ին՝ Չանաքքալեի միջոցառումներին, ես եղել եմ այնտեղ, սակայն նրանցից ոչ մեկը չի մասնակցել միջոցառումներին: Հիմա էլ ասում են՝ մեզ չհրավիրեցին, դրա համար էլ չգնացինք»:
Վերջում Էրդողանը նաև ակնարկել է ընդդիմադիր կուսակցություններին, որ տեղյակ է նրանց հայամետ գործողություններից` ասելով. «Հնարավոր է այլ վայրերում այլ միջոցառումներ են կազմակերպել, ես տեղյակ չեմ»:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը ապրիլի 24-ին Կ.Պոլսում հայերի հետ միասին ոգեկոչել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: