|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մանրամասների` օրվա, տեղի մասին հայտարարություն կարվի շատ շուտով: Այդ մասին կողմերը կհայտարարեն միաժամանակ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Մնացականյանը` անդրադառնալով հարցին, թե երբ է սպասվում հանդիպում:
«Մենք գործում ենք բաց, թափանցիկ ու պարզ: Կա համաձայնություն, որ մենք նախանշված օրը և ժամին կանենք այդ հայտարարությունը: Կարող եմ ասել, որ մոտենում է այն օր, որ այդ հայտարարությունը արվի»,- ասաց նախարարը:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանը, Մնացականյանն ասաց, որ նման հարց այս պահին չկա: