|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 5-ին Միլանում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ իրենք պայմանավորվել են շարունակել ԱԳՆ ղեկավարների ձևաչափով հանդիպումը` պահպանելով ձևավորված դինամիկան: Ըստ նրա` հանդիպումը միտված էր խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին առավել հանգամանալից ծանոթանալուն:
«Կայացել է մտքերի օգտակար փոխանակում: Հերթական հանդիպումը կկայանա հունվարին»,- ասել է Մամեդյարովը:
Նա կայացած բանակցությունները «կարևոր» է որակել: