|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳն ղեկավարներին` հանդիպել Միլանում, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը. հայտնում է Спутник-Арменя-ն:
Նրա խոսքով` հենց հարցը հստակեցվի, հասարակությունը կտեղեկացվի այդ մասին:
Նշենք, որ Միլանում դեկտեմբերի 6-7-ը կկայանա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ ԱԳՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: