|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Շիրակի մարզային վարչությունների ու Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի դեպք:
Պարզվել է, որ մարտի 11-ից Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտնաբերել է ապօրինի շինարարություն:
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, նա քաղաքացուց պահանջել և Գյումրու համայնքապետարանի աշխատակցի օժանդակությամբ մարտի 24-ին ստացել է 200 դոլար կաշառք:
Այդպիսով անշարժ գույքի կառավարման բաժնի պետը քաղաքացու օգտին ակնհայտ ապօրինի անգործություն է դրսևորել և չի արձանագրել իրավախախտումը:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության: