|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը:
Գլխավոր դատախազության կայքի տեղեկացմամբ՝ Գևորգյանը ձերբակալվել է անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը»,- հայտնում է գլխավոր դատախազությունը: