|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ավտովթարի հետևանքով 35 տարեկանում մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Independent-ը:
Ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ արդեն ցավակցական հեռագրեր են հղել նրա նախկին ակումբները՝ «Արսենալ»-ը և «Սևիլիա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռեյեսը հանդես է եկել «Սևիլիա»-ում, «Արսենալ»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում, Մադրիդի «Ատլետիկո»-ում, «Բենֆիկա»-ում:
Խոսե Անտոնիո Ռեյեսը 35 տարեկան էր: