|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Իմ քայլը» խմբակցությունը միասնական չի քվեարկելու ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի օգտին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Որոշվել է պատգամավորներին թողնել ազատ քվեարկության: Միասնական ընտրելու որոշում չի կայացվել: Չեմ կարող ասել, ինչպիսին կլինեն քվեարկության արդյունքները»,- նշեց նա:
Դիտարկմանը` կարծես, Վաղարշյանին ՍԴ անդամի պաշտոնում ընտրելու ցանկություն չունեն, Մակունցն արձագանքեց. «Արդյունքներն ամփոփելուց հետո նոր կարող ենք խոսել»:
Լրագրողները փորձեցին նաև անձամբ Վաղարշյանից հետաքրքրվել՝ հույսեր ունի՞ ընտրվելու: Նա ասաց, թե մեկնաբանելու ցանկություն չունի, ապա ռեպլիկի տեսքով ընդգծեց. «Պատգամավորների հարցերի մեծ մասը սահմանադրական դատարանի դատավորի և ինձ հետ կապ չունեին»: