|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իրեն և հանրությանը հուզող հարցերն է ուղղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին: Այս մասին օգոստոսի 18-ին տեղի ունեցած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է անցկացնում բոլոր թեկնածուների հետ, պարոն Խունդկարյանը բացառություն չէր: Խմբակցության մոտ կեսն էր ներկա: Պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածուին ուղղել են իրենց հուզող, ինչպես նաև հանրության մեջ շրջանառվող որոշ հարցեր»,- ասաց Մակունցը:
Լիլիթ Մակունցը նշեց, որ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը կարտացոլվի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում:
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: