|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ Կրասնոդարի քաղաքակային դումայի որոշմամբ՝ Պրիկուբանսկի շրջանի նոր բնակելի զանգվածում 13 փողոց անվանվել է Հարենական մեծ պատերազմի հերոսների պատվին. հայտնում է Русарминфо-ն:
Փողոցներից մեկն կրելու է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Հրանտ Ավագյանի անունը:
1945-ի ապրիլի 16-ին լեյտենանտ Ավագյանը մոտեցել է տանը, որտեղ հիտլերականներ էին գտնվում, և երեք նռնակ նետել պատուհանից: Դրանից հետո տան մոտակայքում հրաձգություն է սկսվել նրա և ֆաշիստների միջև: Մարտի ժամանակ ընկերների հետ նրան հաջողվել է 56 հիտլերականի վերացնել և ևս 14-ին գերի վերցնել: Հերոսության համար Հրանտ Ավագյանն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման և տարբեր շքանշանների:
Հրանտ Ավագյանը մահացել է 2017-ի փետրվարի 28-ին: