|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիայի Նիցցա քաղաքի փողոցներից մեկը կանվանակոչեն «Ֆորմուլա-1»-ի` 2015-ին կյանքից հեռացած ավտոմրցարշավորդ Ժյուլ Բյանկիի պատվին:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, պաշտոնական արարողությունը Բյանկիի հայրենի քաղաքում տեղի կունենա 2017-ի հունվարի 23-ին` քաղաքապետի և տեղի իշխանության այլ ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փողոցը, որը կկրի Բյանկիի անունը, գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում` «Նիցցա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ: Այնտեղ գտնվում է նաև Սպորտի ազգային թանգարանը:
Ժյուլ Բյանկին ծնվել է 1989 թվականին Նիցցայում և այնտեղ էլ մահացել է 2015-ին: Marussia թիմի մահվան պատճառը ծանր գանգուղեղային վնասվածքն է եղել, որը մարզիկն ստացել էր 2014-ին Ճապոնիայում անցկացվող Գրան-պրիի ժամանակ: