|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանում կստեղծվի փաստաբանական հիմնադրամ`նախատեսված անվճարունակ քաղաքացիների համար։ Համապատասխան օրինագիծը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մայիսի 23-ին արժանացել է հավանության խորհրդարանի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նիստի ընթացքում Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ վերջին ժամանակներս երկրում նկատվել է հանցավորության աճ, համապատասխանաբար ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնք դիմում են հանրային պաշտպանների օգնությանը, բայց գերծանրաբեռնվածությունը կարող է անդրադառնալ նրանց մատուցած ծառայությունների որակի վրա։
«Կառավարությունն առաջարկում է ստեղծել հիմնադրամ՝ բաղկացած փաստաբաններից, որոնք, հասարակական պաշտպաններ չհանդիսանալով, նվազագույն գումարով կվարեն գործեր, որոնք ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանա իրականացնել հանրային պաշտպանները»,-նշել է Զոհրաբյանը:
Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանի կողմից ներկայացված նախագծի` Փաստաբանների պալատի նախագահը կկարողանա աշխատանքային պայմանագիր կնքել փաստաբանի հետ, որը Պալատի անդամ չէ։
«Նա ազատ կմնա քննիչի հետ շփումներից, և Փաստաբանների պալատը կերաշխավորի նրա ամենամսյա աշխատավարձը։ Հիմնադրամում ներգրավված փաստաբաններին կվճարվի նվազագույն աշխատավարձ երկրի բյուջեից կատարած աշխատանքի դիմաց։ Դա կթեթևացնի հանրային պաշտպանների աշխատանքը, և նրանց մատուցած ծառայությունների որակը չի տուժի»,- վստահեցրել է նա: