Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, առաջին հայ կին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն իր անվամբ սպորտի զարգացման հիմնադրամի կստեղծի։ Նա այդ մասին հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը։
Հիմնադրամը միտված է խթանելու առողջ կենսակերպը Հայաստանում, զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները և ներգրավելու հասարակության բոլոր շերտերին ֆիզիկական ու հոգեբանական զարգացման համապարփակ գործընթացում։
«Սպորտը ոչ միայն մարմնի, այլև հոգու ուժի ձևավորում է։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ կամ մարզիկ պետք է ունենա հավասար հնարավորություն զարգանալու, ուժեղանալու և հաղթելու՝ անկախ իր պայմաններից կամ բնակության վայրից»,– ասաց նա։
Ավդալյանն ընդգծեց, որ հիմնադրամի գործունեության առանցքում առողջ ապրելակերպի տարածումն ու հանրային իրազեկվածության բարձրացումն է։ Այն նպատակ ունի զարգացնել սպորտային ենթակառուցվածքները, ստեղծել մարզասրահներ և վերականգնողական կենտրոններ, սպորտում ներգրավել սոցիալապես խոցելի խմբերին, սահմանամերձ և գյուղական համայնքների երիտասարդներին։
«Նազիկ Ավդալյան» հիմնադրամը նախաձեռնելու է նաև կրթական ծրագրեր, մրցաշարեր, նպաստելու է սպորտային հոգեբանության զարգացմանը։
Ավդալյանի խոսքով` հիմնադրամի առաքելությունն է ձևավորել ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակություն, որտեղ սպորտը դիտվում է ոչ միայն որպես հաղթանակի միջոց, այլև որպես կյանքի որակ բարձրացնող ուժ և հասարակական համերաշխության գործիք։