|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրոպայի մի շարք երկրներում այսօրվանից մեկնարկում են Եվրախորհրդարանի ընտրությունները. հաղորդում է Интерфакс-ը:
Այսօրվանից ընտրատեղամասերը բացվում են Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում, իսկ արդեն վաղվանից կսկսեն քվեարկել Իռլանդիայի և Չեխիայի, իսկ մայիսի 25-ին՝ Լատվիայի, Մալթայի և Սլովակիայի բնակիչները:
Բացի վերոհիշյալներից` Եվրամիության մնացած երկրներում ընտրությունները տեղի կունենան շաբաթ օրը:
Ընդհանուր առմամբ, 2019 թվականի եվրոպական ընտրություններին կմասնակցի 28 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, քանի որ երկիրը դեռևս չի լքել ԵՄ-ն:
Եվրամիության կազմում գտնվող երկրներում այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 426 միլիոն քաղաքացի կա: