կարևոր
3142 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 11:49
Հասարակություն

Այսօրվանից Արցախում կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Այսօրվանից Արցախում կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Արցախում ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 15։00-19:00-ն, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի, նյութական վնասների փոխհատուցման կոմիտեի, 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դպրոցների շենքերում:

Կտրոնների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում կավելացվեն  կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար կգործեն սպասարկման առանձին կետեր:

Իսկ Հանրապետության մյուս համայնքների բնակիչները կտրոնները կարող են ստանալ ապրիլի 5-ից՝ համայնքային կենտրոններից:

«Հորդորում ենք տեղամասեր այցելելուց առաջ ճշտել տվյալ հասցեների էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկը:

Հայտնում ենք նաև, որ վաղվանից մայրաքաղաքի և Մարտակերտի շրջանի խանութներին կմատակարարվեն բանջարեղեն՝ գազար, բազուկ, կաղամբ, սոխ, իսկ հաջորդող օրերին՝ նաև վարունգ ու լոլիկ: Ասկերանի և Մարտունու շրջանների խանութներին մատակարարումները կիրականացվեն ապրիլի 4-ից և 5-ից սկսած:

Հիշեցնենք, որ այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել նախկինում ստացած կտրոնները, գնումներ կատարելու համար կարող են դրանք օգտագործել մինչև ապրիլի 10-ը՝ միաժամանակ հնարավորություն ունենալով նաև ստանալու նոր կտրոններ:

Լուսանկարում նոր կտրոնի ձևանմուշն է, որտեղ նշված է մեկ անձի հաշվով ձեռք բերվող ապրանքատեսակի թույլատրելի քանակը»,-ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։