|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Բարձրագույն դատական խորհրդում մայիսի 22-ին մեկնարկել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը, որում ներգրավված է եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված, հոգեբանության միջազգային խորհրդատու, հայազգի Սրբուհի (Սանտինա) Հովանեսսիանը:
Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 22-ին անցկացրել է քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը, որին մասնակցել է 12 հավակնորդ:
Մայիսի 23-ին հարցազրույցի փուլին կմասնակցի դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման՝ 6, քրեական մասնագիտացման՝ 7, իսկ մայիսի 24-ին՝ վարչական մասնագիտացման 6 հավակնորդ: