|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Չնայած Հայաստանը դեռևս պաշտոնապես չի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն Եվրասիական տնտեսական միության դատարանում՝Հայաստանի կողմից նշանակվելիք դատավորների թեկնածուների շուրջ խմորումներն արդեն ամբողջ թափով ընթանում են: Տեղեկացնենք, որ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության համաձայն՝ անդամ երկրներն այդ մարմնում նշանակում են երկուական դատավորներ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում այս օրերին քննարկվում է ԵՏՄ դատավորների թեկնածուների հարցը, և առավել հավանական թեկնածուներից մեկը համարվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր էրնա Հայրիյանը:
Ի դեպ, ԵՏՄ դատարանում Հայաստանի կողմից դատավորների նշանակմանը դեռևս մոտ երկու ամիս ժամանակ կա, և բացառված չէ, որ վերջում բոլորովին այլ երկու թեկնածուներ նշանակվեն: Բայց որ մեր դատավորների և հատկապես Վճռաբեկ դատարանի շրջանում այդ պաշտոնի համար պայքար է ծավալվել, դա փաստ է»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։