|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլը:
Մինչ հարցազրույցին անցնելը Սահմանադրական դատարանի նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ երեկ ստացվել է հավակնորդներից Վահե Գրիգորյանի դիմումը, որը հարցադրումներ է պարունակում: Նա նշեց, որ, հանձնաժողովի որոշմամբ, ոչ տեղին ու նպատակահարմար է համարվել կրկին անդրադարձն այն հարցերին, որոնք վերաբերում են 2014-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված առաջին մրցույթին:
Նշենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից հարցազրույցի փուլ է անցել 14 անձ:
Այսօրվա հարցազրույցի առաջին մասնակիցը 2008թ. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանն էր, նրան հաջորդեց նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը: Այժմ հանձնաժողովի անդամների հարցերին է պատասխանում ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: