|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Էրդողանը Պուտինին է հայտնել իր անհանգստությունները վերջին երկու շաբաթում Իդլիբի լարվածության թուլացման շրջանում տեղի ունեցող` հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը թվիթերյան էջում հայտնել է, որ Էրդողանն ու Պուտինը քննարկել են Իդլիբի` վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները:
Ըստ Ալթունի` հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Սիրիայի ղեկավարության նպատակը ռուս-թուրքական հարաբերությունները սաբոտաժի ենթարկելն ու Աստանայի համաձայնության ոգին թուլացնելն է: