|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա եպիսկոպոսների ձեռնադրություն և օծում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի կարժանանան Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:
Մայիսի 11-ին` ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Ս. Տրդատի բաց խորանի առջև կկատարվի ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը:
Մայիսի 12-ին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռի Ս. Տրդատի բաց խորանում մատուցված Հայրապետական Ս. Պատարագի ընթացքում տեղի կունենա ձեռնադրությունն ու օծումը: