|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, օրերս մեկնել է Բելառուսի՝ Մինսկում կառուցված հայկական եկեղեցու օծման առիթով: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 18-ին՝ Սուրբ խաչի երևման տոնին։
Օծման արարողության վերջում Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունով: