|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության միջազգային հարաբերությունների վարչության նախագահ Սևինջ Ֆաթալիևան, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք չեն կարող հաստատվել քաղաքական և տնտեսական հարաբերություններ. տեղեկացնում է oxu.az կայքը:
«Ադրբեջանն ուժեղ պետություն է, և մենք կարող ենք այդ հարցն առանց պատերազմի լուծել: Մեր նախագահն էլ է նշել, որ հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այսօր անհնար է համեմատել Հայաստանին Ադրբեջանի հետ: Այդ առումով մենք ավելի առաջ ենք»,- ասել է նա: