|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հայաստանը, ՄԱԿ-ի ԱԽ որոշման համաձայն, պետք է ազատի օկուպացված տարածքները. հայտարարել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի նոր ղեկավարության հետ բանակցություններ վարել: Մենք 25 տարի սպասում ենք այս խնդրի արդարացի լուծմանը, և դա իր սահմանն ունի: Եթե Հայաստանը չազատի իր օկուպացրած տարածքները, ապա մենք ստիպված կլինենք օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան` մեր իրավունքից», - Հաջիևի խոսքերն է մեջբերում Interfax-ի ադրբեջանական գործակալությունը:
Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչին ի պատասխան, նա հայտարարել է. «Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության, սակայն դրա համար նախ և առաջ պետք է արդարությունը վերականգնել»: