|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարարը նշեց, որ երկու հարց է կարգավորվում: Առաջինը վերաբերում է էլեկտրոնային առևտրի իրավակարգավորումների առանձնահատկություններին, որով հնարավորություն է տրվում հստակ սահմանել այն պայմանագրային հենքը, որը հնարավորություն է տալու կազմակերպել առևտուրը: Երկրորդը՝ սահմանել իրավունքներն ու պարտականությունները նաև օպերատորի մասով:
Կարգավորվում են նաև սպառողների իրավունքները` հնարավորություն տալով հետայսու պաշտպանել սպառողների իրավունքները ոչ միայն ոչ պատշաճ որակի ապրանքը վաճառելու, այլ նաև պատշաճ որակի ապրանքը փոխանակելու կամ հետ վերադարձնելու մասով: Առ այսօր եղած իրավակարգավորումները թույլ չէին տալիս, որպեսզի պատշաճ որակի ապրանքը հետ վերադարձվի, գումարը հետ վերցվի: