|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ-ը չի փոխել իր քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` հոկտեմբերին կայացած այցը տարածաշրջան պետք չէ դիտարկել որպես այդ քաղաքականության փոփոխություն: Այդ մասին Turan-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Քենթը:
«Այդ այցն օգտակար էր ԱՄՆ-ի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների բարելավման համար: Նման այցերի ընթացքում կողմերը տեղեկացնում են միմյանց, ավելի լավ են հասկանում իրենց պետությունների քաղաքականությունը… Դա հնարավորություն է ինչ-որ խնդիրներ լուծելու, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու»,- ասել է նա: