|
Փոխարժեքներ
02 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.88 |
| EUR | ⚊ | € 442.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.8762 |
| GBP | ⚊ | £ 505.17 |
| GEL | ⚊ | ₾ 140.04 |
Վենեսուելան չի սպասում, որ եվրոպական երկրները կաջակցեն ԱՄՆ-ի ուժային գործողություններին երկրում: Այդ մասին РИА Новости-ին ասել է ԵՄ-ում Վենեսուելայի դեսպան Սալերնո Կալդերան:
Ըստ նրա` այն քայլերը, որոնք ԱՄՆ-ն անում է Կարակասի նկատմամբ, վաղը կարող է անել ցանկացած այլ պետության նկատմամբ: «Եվրոպական երկրներն արդեն հայտարարել են, որ դեմ են լինելու… Փաստացի ԱՄՆ-ը միայնակ կլինի այդ հարցում»,- ասել է դեսպանը:
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել է, որ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրի ռազմական տարբերակը, ապա բանակը կկատարի հրահանգը: