|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին` Վլադիմիր Զաեմսկիի փոխարեն նշանակելով Սերգեյ Մելիք-Բաղդասարովին. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Հիշեցնենք, որ մինչ պաշտոնի նշանակումը Սերգեյ Մելիք-Բաղդասարովը զբաղեցնում էր Ռուսաստանի արտգործնախարարության Լատինական Ամերիկայի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը:
«Սերգեյ Միխայիլի Մելիք-Բաղդասարովին նշանակել Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է դաշնության նախագահի կողմից ստորագրված հրամանագրի տեքստում:
Մեկ այլ հրամանագրով պաշտոնանկ է արվել Ռուսաստանի Դաշնության դեսպանի պարտականությունները Վենեսուելայում և կես դրույքով Հայիթիում և Դոմինիկյան հանրապետությունում կատարող Վլադիմիր Զաեմսկին: