|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել է Պորտուգալիայում արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում: