|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հանգստանում է թուրքական Բոդրումում:
Страна-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հոգացել նրա անվտանգության համար: Այդ մասին պարբերականին հայտնել են տեղի ոստիկանությունից:
«Էրդողանի պահակազորը շատ խիստ է: Երբ լրագրողները փորձել են լուսանկարել Զելենսկիին ռեստորանում, նրանք թույլ չեն տվել»,-պատմել են ոստիկանները:
Հիշեցնենք, որ Զելենսկին Թուրքիա է մեկնել ընտանիքի հետ, ինչի մասին տեղեկացրել էր հանրությանը: