|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Վաշինգտոնի դատախազության կողմից իր 15 թիկնապահների դեմ առաջադրված մեղադրանքին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ այցի ընթացքում Էրդողանի թիկնապահները հարձակվել և ծեծի էին ենթարկել իրենց ղեկավարի դեմ բողոքի ցույցի դուրս եկած հայերին, հույներին, քրդերին և եզդիներին: Դա բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Օրեր առաջ այդ գործով ձերբակալված 19 անձի նկատմամբ դատական գործ սկսելու որոշում էր կայացվել ԱՄՆ-ում:
Ըստ Diken-ի՝ Էրդողանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում այդ հարցով անձամբ կբանակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Որոշումն «ամբողջությամբ սկանդալ» որակած Էրդողանն ասել է. «Ակնհայտ է՝ ԱՄՆ-ում արդարությունն ինչպես է գործում: Բացահայտ սկանդալ: ԱՄՆ-ը պարտավոր է ապահովել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակից հյուրերի անվտանգությունը իսկ եթե նա չի անում իր պարտականությունները, իմ թիկնապահները չե՞ն կարողանալու իրենց պարտականությունն իրականացնել ահաբեկչական խմբավորման՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչների դեմ»:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ «ինքը դժվարանում է հասկանալ, թե ԱՄՆ-ն ի՞նչ է ցանկանում անել այդ զարգացումների դիմաց»: