|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայում քաղաքական բոլոր կուսակցություններից յուրաքանչյուրին հնարավորություն կտրվի դեմ կամ կողմ քարոզչություն իրականացնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:
Ըստ Demokrathaber-ի՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Ազգայնական շարժում» և քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցություններին հնարավորություն կտրվի հանդես գալու երկուական 10 րոպեանոց ելույթներով, մինչդեռ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քարոզչությունը կիրականացնի Էրդողանը:
Նշվում է, որ քարոզչություններից երկուսը կիրականացնի անձամբ Էրդողանը:
Այսպիսով` հանրաքվեի քարոզչության շրջանակներում կառավարությունը կունենա 30 րոպեանոց և կուսակցության անունից` Էրդողանի գլխավորությամբ, 20 րոպեանոց ելույթի իրավունք, իսկ մյուս կուսակցությունները՝ քսանական րոպեանոց:
Բնականավար, սահմանադրական փոփոխություններին «կողմ» քարոզչություն իրականացնողները կխոսեն 60, իսկ «դեմ» քարոզչություն իրականացնողները՝ 20 րոպե: