|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշրջի երկրի 40 նահանգում՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից առաջ մեկնարկած նախընտրական քարոզարշավին մասնակցելու:
«Էրդողանն իջնում է մեյդան» վերնագրված հրապարակման մեջ Demokrathaber կայքը տեղեկացրել է, որ երկրի նախագահը նահանգներ այցելությունների ընթացքում հավաքվածներից կպահանջի «այո» ասել հանրաքվեի ժամանակ:
Բացի նախընտրական նախընտրական հանրահավաքներից, նա նաև կմասնակցի մի շարք հեռուստատեսային ծրագրերի, որոնց ընթացքում կպատմի առաջարկվող` կառավարման նախագահական համակարգի մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին մեջլիսում ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցնել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Վերջնական որոշումը հանրաքվեից է կախված: