|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը լինելու է Հայ ազգային կոնգրեսի հիմնական նախընտրական խոստումը: Ըստ նրա` սա հիմնված է լուրջ հաշվարկների վրա, և իրենք տեր են լինելու իրենց խոստմանը:
«Այլ ոլորտներում ևս տիրում է մենաշնորհացումը: Այսօր բենզինի գինը պետք է լիներ 310 դրամ: Կլինեն ապրանքներ, որոնք կէժանանան 25-40 տոկոսով: Մենք պետք է ստեղծենք միասնական պլատֆորմ` կապված Ընտրական օրենսգրքի նախագծի հետ: Վերջին լուրն այն է, որ «Հայկական վերածնունդ»-ն էլ է միանում մեր այս միասնական օրակարգին»,- ասաց Զուրաբյանը:
Հարցին, թե ուրա՞խ է դրանից, պատասխանեց, որ իրենք կողմ կլինեն: