|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Punch Boxing Promotions-ը ներկայացնող Արամ Ավագյանը մայիսի 2-ին Լաս Վեգասում կանցկացնի իր հոբելյանական՝ 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Golden Boy Promotions-ի կազմակերպած շուոի ընթացքում հայ բռնցքամարտիկը WBC International Silver գոտու պաշտպանության համար մրցելու է ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ: Արամ Ավագյանը խոսել է մենամարտի մասին.
«Նախապատրաստությունն անցնում է բնականոն հունով: Այս 2 ամիսների ընթացքում մեծ աճ եմ գրանցել: Էսպարզան նույնպես պարտություն չունի պրոֆեսիոնալ ռինգում: Ունենք գրեթե նույն ցուցանիշը: Մրցակցին մանրակրկիտ ուսումնասիրել ենք եւ մարզչի հետ ունենք հստակ մշակված պլան: Նա սիրում է մենամարտել առաջին համարով: Մնացածը ցույց կտա ռինգը»,-ասաց Ավագյանը: