|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի ավագանու այսօրվա նիստում միջադեպ տեղի ունեցավ ավագանու «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների անդամների միջև:
ԲՀԿ անդամ Արմեն Ներսիսյանը նիստի ընթացքում տեղից վեր կացավ և դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին «ապե՛ր, հլը դուրս արի» խոսքերով:
Լրագրողների հետ զրույցում Ներսիսյան նշեց, որ Վազգեն Դարբինյանին իրեն երկար, սևեռուն նայելու համար է դուրս հրավիրել: Նա նաև հավելեց, որ այդտեղ որևէ վատ բան չկա, ընդամենը քննարկման հրավեր է:
Միջադեպից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը հանդես եկավ էթիկայի խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ: «Ինչպես ցույց տվեց մեր այսօրվա նիստը և, առհասարակ, բոլոր նիստերը, անհրաժեշտություն եմ տեսնում և առաջարկում եմ ստեղծել էթիկայի խորհուրդ, ինչպես ԱԺ-ում է: Այն կհսկի և´ ֆեյսբուքյան գրառումները, և´ նիստում հնչեցված «դուրս արի, ապե', խոսենք» արտահայտությունները»,- նշեց նա:
Հայկ Մարությանին առաջարկը հետաքրքրեց: «Ինձ դուր է գալիս այս առաջարկությունը: Կարծում եմ՝ ձեռնամուխ կլինենք»,- նշեց նա: