|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը. տեղեկացնում է Minval.az-ը:
Զրույցի ընթացքում նա դատապարտել է նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիին, որը երեկ բանավեճի ժամանակ կիրառել է «Դոնեցկի և Լուգանսկի ապստամբներ» ձևակերպումը «Դոնբասում ռուսական օկուպացիոն զորքերի» վերաբերյալ:
Պոմպեոն, իր հերթին, շնորհավորել է Պորոշենկոյին առաջին փուլի ազատ և դեմոկրատական ընտրությունների կապակցությամբ և խոստացել աջակցել Ուկրաինային: