|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԿԺԴՀ-ն պահանջել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին փոխարինել ավելի փորձառու անձով: Այդ մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը. գրում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալներով` այդ պահանջն առկա է ԿԺԴՀ ԱԳՆ-ի` ԱՄՆ-ի դեպարտամենտի տնօրեն Կվոն Չոն Գուկի հայտարարությունում, որը տարածել են հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
«Անգամ, եթե ապագայում ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսվի, ես միայն կցանկանայի, որ Պոմպեոյի փոխարեն բանակցի այլ մարդ` շփման մեջ ավելի սիրալիր և փորձառու»,- ասել է Գուկը: