|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը «անհիմն» է որակել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունն այն մասին, որ ընկերությունն աջակցում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին, և հիշեցրել, որ նախագծեր է իրականացնում աշխարհի 26 երկրում. հայտնում է Газета.ру-ն:
««Ռոսնեֆտ»-ի գործունեությունը Վենեսուելայում կապված է արդյունահանման նախագծերի ու նավթի մատակարարումների հետ և իրականացվում է միջազգային իրավունքի և գործող շուկայական պայմանագրերի համաձայն, որը կնքվել է մինչև ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների սահմանումը»,- ասվում է ընկերության հայտարարությունում: