|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
2019 թվականին Սերժ Սարգսյանը կխոսի և շուտով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած սպասելիքները` ասում եմ՝ 2019-ին նա կխոսի և ոչ մեկ անգամ: Սերժ Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն է և բոլոր քաղաքական պրոցեսներին մասնակցություն ունենում է: Ամեն մեկը խոսում է, երբ դրա ժամանակը գալիս է: Երբ ժամանակը գա, պարոն նախագահը կխոսի»,- շեշտեց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի խոսքին բազմաթիվ քաղաքացիներ են սպասում, առնվազն` 60 հազար հոգի, որոնք իրենց ձայն են տվել:
Շարմազանովը չմեկնաբանեց, թե ինչ էր ցանկացել ասել Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով. «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»: Բայց մի բան պարզ է՝ նա հեռացավ, որպեսզի արյունահեղություն չլինի: