|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ողջունել է ԱՄՆ-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին որոշումը. հաղորդում է BBC-ն:
«Շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի բարեկամին՝ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու համար: Շնորհակալ եմ այս կարեւոր հարցին անդրադառնալու համար, որը համընկնում է մեր եւ տարածաշրջանի երկրների շահերին: Մենք կշարունակենք ամեն կերպ համագործակցել իրանական վարչակարգին դիմակայելու գործում, որը սպառնում է Իսրայել պետությանը, ԱՄՆ-ին եւ ամբողջ աշխարհին»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետը: