|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սոցինտերնը հայտարարություն է տարածել Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչող` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման վերաբերյալ:
Փաստաթղթում ասվում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հրամանագրով Գոլանի բարձունքները ճանաչել է որպես իսրայելական տարածք: Այս որոշումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնցում ընդգծվում է «պատերազմի միջոցով տարածքներ նվաճելու անթույլատրելիությունը և արդար ու կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, որի պայմաններում կապահովվի այդ տարածաշրջանի յուրաքանչյուր պետության անվտանգությունը»:
Սոցինտերնը շարունակում է հավատարիմ մնալ լուծման այն տարբերակին, որը կերաշխավորի, որ Իսրայելն ու Պաղեստինը, որպես երկու պետություն, կողք կողքի ապրեն խաղաղության և անվտանգության պայմաններում: Միաժամանակ, մենք հավասարապես հանձնառու ենք ապահովել Սիրիայի ժողովրդի ապագա խաղաղությունը, ժողովրդավարությունը և ազատությունը»: