|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք ՀԱՊԿ-ում չենք ձախողել:
«Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև այնտեղ այսօր մեր ձայնը լսելի է: Մենք ասում ենք մեր ասելիքը, և մեր նկատմամբ, թույլ տվեք ասել, հարգանքը մեծացել է: ՀԱՊԿ-ում մի ժամանակավոր պաշտոն մեկ ամիս ավելի ենք զբաղեցրել, թե` պակաս, դա էլ է գնահատման չափանիշ: Ես չեմ կարող մեկին արգելել, որ դա վերցնի որպես գնահատման չափանիշ, բայց ինձ համար գնահատման չափանիշները բոլորովին ուրիշ են»,- շեշտեց նա: