|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգությամբ հայ ամերիկացի փաստաբան Մարկ Գերագոսը բավականին երկարատև կարիերա է ունեցել` ներկայացնելով բարձրաստիճան հաճախորդների, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Քոլին Կապերնիքը և Ջեսսի Սմոլեթը: Սակայն այժմ Գերագոսը հնարավոր է ինքն ունենա պաշտպանի կարիք, քանի որ մեղադրվում է դրամաշորթության մեջ կասկածվող փաստաբան Մայքլ Ավենատիին հանցակցելու մեջ:
Ավանտին կասկածվում է «Նայք» հանրահայտ ընկերությունից 25 միլիոն ԱՄՆ դոլար շորթելու մեջ. տեղեկացնում է Associated Press-ը` հավելելով, որ փաստաբանը չի պատասխանել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքներին:
AP-ն նշում է նաև, որ CNN հեռուստաընկերությունը, որի հետ Գերագոսը համագործակցել է երկար տարիներ, հրաժարվել է նրա ծառայություններից գործի հետ նրա առնչության մասին տեղեկությունից անմիջապես հետո։