|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` դրամաշորթության պահին ձերբակալվել է «Մենք ու մենք» թերթի հետ համագործակցող լրագրող Էլինա Օսիպի Խաչատուրովան:
Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, նա զանգվածային լրատվամիջոցներում քաղաքացի Լ.-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիցս շորթել է 50.000 ՀՀ դրամ:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: