|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների շնորհիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Ստեփան Սիմոնյանը Խանջյան փողոցում մի քաղաքացուց 500 դոլար կաշառք վերցնելու պահին բռնվել է եւ բերման ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ստեփան Սիմոնյանը ձերբակալվել եւ հարցաքննվել է որպես կասկածյալ: Քրեական գործով արդեն իսկ նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ եւ անհետաձգելի քննչական գործողություններ: Գործով նախաքննությունը շարունակվում է: