|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի զինված ուժերը և Թուրքիայի զԶինված ուժերը Սիրիայի Թել Ռըֆաթ շրջանում առաջին ինքնուրույն համակարգված պարեկային գործողություններն են իրականացրել: Այս մասին, ըստ «Անադոլու» գործակալության, տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջը:
Գրառման մեջ նշված է. «Թել Ռըֆաթ շրջանում հրադադարի պահպանման, կայունության ապահովման և մեր անձնակազմի հանդեպ հնարավոր հարձակումները կանխարգելելու նպատակով նախկինում ձեռք բերված համաձայնության համաձայն` Ռուսաստանի զինված ուժերը և Թուրքիայի զինված ուժերը առաջին ինքնուրույն համակարգված պարեկային գործողություններն են իրականացրել»: